▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանում կրակոցներ են եղել, վիրավորներ կան

Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը, ում հետ զրույցում ասել են, որ կան նաև վիրավորներ։

Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՊՆ-ից, լրատվական վարչությունից, որտեղից պատասխանել են, որ այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելի ուշ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։
Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее