Տեսանյութը` ՍիվիլՆեթի
«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած ԵԱՀԿ ԺՄԻՀԳ մամուլի ասուլիսի ժամանակ տեղի է ունեցել անակնկալ մի բողոքի ակցիա։ Մի ակտիվիստ ձեռքին ցուցապաստառով կանգնել է միջազգային այս կառույցի ներկայացուցիչների առաջ և ընթերցել ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ տեքստ։ Նրան միացած այլ ակտիվիստների հետ նրանք կոչ են արել , որպեսզի եվրոպացի փորձագետները «գնան ու իրենց երկրներում կարգեր հաստատեն ու գնահատականներ տան»։