▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսել են սարսափազդու լեգենդներ հյուսել իմ բանտային կյանքի մասին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ հայտնի շրջանակնները սկսել են սարսափազդու լեգենդներ հյուսել իմ բանտային կյանքի մասին, առաջիկայում կտոր-կտոր կհրապարակեմ իմ բանտային օրագիրը: Ահավասիկ, այդպիսի առաջին կտորը: Հիշեցնեմ, որ ընդհատակից դուրս եմ եկել և դատախազություն ներկայացել 2009 թվականի հուլիսի 1-ին: Մինչ այդ 2008թ. մարտի 1-ից գտնվել եմ ընդհատակում:
Կալանավորների զբոսանքը. 9 հուլիսի, 2009, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես՝ ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։ Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ, միակերպ զոլավոր հագուստով քայլում են իրար ետևից՝ շրջան կազմած։ Նրանցից միայն մեկի դեմքն է երևում, և դա հենց Վինսենթ վան Գոգի դեմքն է։
«Երևան Կենտրոն» ՔԿՀ զբոսանքի վայրում ես փորձում էի քայլել Վան Գոգի կտավի վրա պատկերված շրջագծով, հավատում էի, որ Վան Գոգը նաև ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։ Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում։
Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ շրջագծով քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի և ամեն օր մեկ ժամ ապրում եմ Վան Գոգի հետ՝ նույն շրջագծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее