▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկшնդшլ՝ «Արդշինբանկ»-ում. 30-ամյա կինը պնդում է՝ բանկին պահ է տվել 62 000 ԱՄՆ դոլար, որոնք հետո փոխարինվել են կեղծ թղթադրամներով

Երևանի բնակիչ 30-ամյա Անահիտ Թ․-ն հայտնվել է ծայրահեղ անհասկանալի և մտահոգիչ իրավիճակում։ Նա չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ բանկին վստահված իր խոշոր գումարը, մեկ տարի անց փորձելով հետ վերցնել, պահատուփում հայտնաբերել է կեղծ թղթադրամն։

Տեղեկացնում է Գագիկ Շամշյանը։

Թղթակցի հետ զրույցում Անահիտ Թ․-ն ասել է.

«Մոտ մեկ տարի առաջ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղ եմ դիմել և խնդրել, որ տան վաճառքից ստացած 62 հազար ԱՄՆ դոլարը ընդունեն և ապահով պահեն իրենց պահատուփում։ Այդ ծառայության համար ես ամեն ամիս վճարում էի համապատասխան գումար։ Այսօր՝ մարտի 2-ին, նույն մասնաճյուղ եմ գնացել, որպեսզի իմ բանալիով բացեմ պահատուփը և վերցնեմ գումարս։ Երբ բացեցինք, ես շոկի մեջ ընկա․ այնտեղ իմ դրած գումարը չկար, այլ կային նոր տպված, ակնհայտորեն կեղծ թղթադրամներ»։

Անահիտ Թ․-ի խոսքով՝ գումարը բանկ հանձնելու պահին ինքը պահանջել է, որ այն ստուգվի հաշվիչ մեքենայով, որպեսզի որևէ խնդիր չառաջանա։

«Եթե գումարի հետ կապված խնդիր լիներ, դա հենց այդ պահին կերևար։ Ավելի ուշ պարզեցի, որ այն ժամանակվա կառավարիչն ու գանձապահը այլևս չեն աշխատում։ Ես անմիջապես դիմեցի ոստիկանություն։ Քննիչը եկավ, գումարը տեղում հաշվվեց և առգրավվեց»։

Կինը պահանջում է, որպեսզի կատարվի օբյեկտիվ և անաչառ քննություն։

«Վստահ եմ, որ իմ գումարը փոխվել է։ Թող ուսումնասիրեն տեսախցիկների տեսագրությունները այն օրվա, երբ ես գումարը հանձնել եմ։ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ անաչառ քննություն իրականացնել, հայտնաբերել մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее