▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածի տաղավար-սրճարանի ապամոնտաժումը. ՇՄՆ խոսնակ

Վաղ առավոտից սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Քաղաքական կամք

Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սեւանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։ Սեւանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից եւ ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։ Վաղ առավոտից սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее