Հայաստանի տարածքում հայտնաբերվել է սնդիկով օդի աղտոտվածություն։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են «Հայ կանայք հանուն առողջության և շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ սնդիկի քանակություն գտել են նաև Հայաստան ներկրած որոշ շպարի պարագաներում և մանկական խաղալիքներում։ Փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ահազանգում է. սնդիկով թունավորումների արդյունքում մարդու մոտ առաջանում են ուղեղային և նյարդային խանգարումներ` տարբեր ձևերով:
Մանրամասները` a1plus-ի տեսանյութում.