▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սննդամթերքի գծով ոչ միայն «սարսափելի գնաճ» չի գրանցվել, այլ հակառակը՝ գներն ընդհանուր առմամբ նվազել են. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի էջում հրապարակել է ՀՀ-ում գրանցված գնաճի մասին տեղեկատվություն:

Ըստ հրապարակման՝ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի հունվարին 12-ամսյա գնաճը Հայաստանում (2019-ի հունվարի համեմատ) կազմել է 0.2%: «Այդ թվում՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբի գծով արձանագրվել է 1.8% գնանկում:

Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ բարձր մաքսատուրքերը մի քանի հարյուր ապրանքատեսակների (հիմնականում՝ սննդամթերք) գծով։ Այսպիսով, վիճակագրությունը փաստում է, որ, ի հեճուկս չարագուշակ կանխատեսումների, սննդամթերքի գծով ոչ միայն «սարսափելի գնաճ» չի գրանցվել, այլ հակառակը՝ գներն ընդհանուր առմամբ նվազել են նախորդ տարվա հունվարի համեմատ»,- գրել է Թունյանն ու հղում արել Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее