▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել ՍԴ-ի մոտից

Ոստիկանները Սահմանադրական դատարանի մոտից քիչ առաջ բերման են ենթարկել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։ Պատճառը՝ դիմակ չկրելն է:

Լրագողների հետ զրույցում Սոնա Աղեկյանը հայտնել է, որ չի պատրաստվում դիմակ կրել և անձնագիր պահել։ Ոստիկանության աշխատակիցն ասել է, որ քանի որ անձնագիր չկա, հնարավոր չէ արձանագրություն կազմել, ուստի նրան բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее