▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SOS...Լիլիթ Գալստյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Արևմտյան քաղաքակրթության փորձաքար է։ Մի՞թե դուք ցանկանում եք ականատեսը լինել, թե ինչպես է հայրենազրկվում քրիստոնեական հնագույն քաղաքակրթությունը:
Ես սթափվելու և սպառնալիքի զանգ եմ հնչեցնում` SOS:

Այստեղ և հիմա է ժամանակն աննահանջ քաղաքական կամք դրսևորելու, քայլեր ձեռնարկելու և մերժելու երկակի ստանդարտների քաղաքականությունը։

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի կարող զրկվել իր պատմական ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ինքնորոշվելու, ապահով և ազատ ապրելի անօտարելի իրավունքից։
Վճռական լինելու և գործելու ժամանակն է»,- նշել է պատգամավորը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее