▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուբվենցիոն ծրագրեր՝ ԶՊՄԿ համաֆինանասվորմամբ. Ճանապարհների, բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Քաջարանում

«Ինչպես 2022թ․, այնպես էլ 2023-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է ներգրավված լինել Սյունիքի համայնքների՝ ինչպես տարբեր սոցիալական, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերում։ Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է իրականացնել ներհամայնքային ճանապարհների, ինչպես նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ»,- այս մասին ասել է Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը։

Գաբրելյանը, կարևորելով «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրումը քաղաքի զարգացման և բարեկարգման գործում, նշեց, որ ներհամայնքային ճանապարհների հիմնանորգման համար հատկացված գումարի ընդհանուր չափը 1 մլրդ 68 միլիոն դրամ է, որից 402.5 միլիոն դրամը համաֆինանսավորել է ԶՊՄԿ-ն։ Կոմբինատը ֆինանսավորել է նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 122,8 միլիոն դրամից 34,6 միլիոնը։ 

Ստորև ներկայացված են Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։

Նշենք, որ 2022թ․ Քաջարանի սուբվենցիոն ծրագրերի համար ԶՊՄԿ-ի հատկացրած գումարի չափը կազմել է ավելի քան 534 միլիոն դրամ։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее