▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սումգայիթյան ջարդերի մասին Ուորլիքի գրառումը՝ Բաքվում նոր հիստերիայի առիթ

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս  ՈՒորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ մասնավորապես նշելով.  

«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է աջակցեն հասարակությունների միջև շփման ծրագրերին՝   հանդուրժողականության ու վստահության մթնոլորտին նպաստելու համար»:

Ուորլիքի այս հայտարարությունը Բաքվում հիստերիայի հերթական ալիքի պատճառ է դարձել:

«Սումգայիթյան իրադարձությունները տեղի են ունեցել, բայց դրանց պատճառները, կոնտեքստը և իրականությունը բոլորովին այլ են»,- արձագանքելով Ուորլիքի հայտարարությանն, ասել է Ադրբեջանի ՆԳ փոխնախարար Արազ Ազիմովը:

Նա ասել է, որ Ուորլիքը խոսել էր նաև Խոջալուի մասին՝ նշելով, որ Twitter-ը Խոջալուի մասին քննարկման հարթակ չէ:

«Ես չեմ կարող այս ամենի մասին ասել պարոն Ուորլիքին, քանի որ twitter-ում կարելի է առավելագույնը 120 տառ գրել: Պարոն Ուորլիքը վերջերս է նշանակվել իր պաշտոնում և պետք է ավելի լավ ծանոթանա հակամարտության պատմությանը»,- ասել է Ազիմովը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее