Թե ովքեր են վարկաբեկում լրագրողի մասնագիտությունը…
Ես ու ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանն այլևս հաշտված ենք ու հարկ է անդրադառնալ մի խնդրի, որը բացահայտեց բարեկամ ձևացող մարդկանց իրական դեմքը, բարոյական նկարգիրը։ Այս թեմայի շուրջ չեմ ծավալվելու, ուղղակի մի քանի դիտարկում եմ անելու, որովհետև մարդկային բարոյականության անկումը պարզվեց՝ սահմաններ չի ճանաչում։
Իմ ու Վահանի վեճը հրապակայնացրել ու իրավապահ մարմինների ուշադրությունը դրա վրա սևեռել է «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը։ Չկարծեք, թե նրա դարդ ու ցավն ես եմ եղել. Արմանին պետք էր աղմուկ՝ կեղտոտ ջրում ձուկ որսալու համար։ Միջնակարգը հազիվ ավարտած, բայց լրագրող ներկայացող այս երիտասարդը, ում հետ մտերմություն անելու դժբախտություն եմ ունեցել, իմ ու պատգամավորի հակադրության վրա՝ որոշել էր գումար աշխատել՝ դաշնակից ունենալով մեկ այլ ինքնահռչակ լրագրողի՝ Դավիթ Առաքելյանի, ով տարբեր տեղեր ներկայանում է իբրև Մեդիա կենտրոնի տնօրեն՝ հարուցելով մարդկանց ծիծաղը։
Այս կիսագրագետները՝ միջնորդ ձևանալով, փորձել են «ձուկ որսալ»՝ իմ ու Վահանի շրջապատի դռներն ընկած։
Երբ ես ու Վահանը հաշտվեցինք, սրանք գլուխները կորցրին՝ բախվելով այն փաստին, որ իրենց «եկամտաբեր» ծրագրերն անկատար են մնալու։
Հիմա էլ սկսել են երկրորդ սերիան՝ սոցցանցերում «բացահայտելով» իմ ու Վահանի «գործարքը», ցեխ շպրտելով մեր վրա։
Շունը հաչում է, քարավանը գնում է՝ սրանց մասին ասում է ժողովրդական խոսքը։
Ափսոս, որ այս արանքում՝ ինքնակոչների պատճառով՝ վարկաբեկվում է լրագրողի մասնագիտությունն, արժեզրկվում է ազատ խոսքը…
Հիշեցնենք, որ «Շունը հաչում է, քարավանը գնում է» ժողովրդական խոսքով համեմված մի հայտարարություն էլ` կապված մամուլի հրապարակումների հետ ներկայացրել էր Վարդան Ղուկասյանի գրասենյակը: