▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպերմարկետներում ու մոլերում ՀԴՄ կտրոններ չեն տալիս. փոխվարչապետը բողոքում է ՊԵԿ նախագահին

 

Վերջին 3-4 օրերի ընթացքում ես քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ ու ահազանգեր եմ ստանում, որ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտները այս օրերին հրաժարվում են հսկիչ-դրամարկղային կտրոններ տրամադրել եւ անգամ գնորդի կողմից համառելու դեպքում շատ դժկամորեն են տրամադրում կտրոնը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ գուցե կարիք կա լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Ի պատասխան` Դավիթ Անանյանն ասաց.

 

 

«ՊԵԿ-ի կողմից վարչարարական ամբողջ գործիքակազմը կիրառվում է եւ մի փոքր էլ ավելի մեծ ծավալներով՝ պայմանավորված նախատոնական գնումների հետ: ՀԴՄ կիրառման կանոնների մշակույթ ձեւավորելու առումով մենք բավականին հեռու ենք գտնվում: ՊԵԿ-ի հսկողական գործառույթ իրականացնող պաշտոնյաների թիվը շուրջ 500 է, իսկ ՀԴՄ-ների թիվը շուրջ 70 հազար է: Հետեւաբար, մենք ինչքան էլ վարչարարություն իրականացնենք շուրջօրյա, խնդիրը կմնա: Բնականաբար, այստեղ մշակույթի ձեւավորման խնդիր մենք ունենք: Մենք նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման արդյունքում, որը նախատեսվում է 2019-ի հունվարի 1-ից, ավելի մեծ հսկողական առումով ավելի մեծ գործիքակազմ կունենաք, օրինակ, ՀԴՄ-ների պոստտերմինալի ֆունկցիայի ակտիվացմամբ եւ քարտային եղանակով առեւտուր կատարելու արդյունքում մենք ավելի լավ արդյունքներ կունենանք»:

 

Արարատ Միրզոյանը նկատեց, որ խոսքը ինչ-որ խուլ անկյուններում գործող տնտեսվարողների մասին չէ, այլ խոսքը քաղաքի կենտրոնում շատ խոշոր առեւտրային սուպերմարկետների ու մոլերի մասին է.

«Այդտեղ նախ հրաժարվում են քարտային վճարում ընդունելուց, հորդորում են վճարել կանխիկ, իսկ կանխիկի դեպքում էլ ոչ մի կերպ չեն ուզում տրամադրել ՀԴՄ կտրոնը: Սա 1-2 դեպք չի, այլ զանգվածային բնույթ է կրում»,-ասաց Միրզոյանը:

Դավիթ Անանյանը նշեց, որ շատ մեծ ծավալով ՀԴԿ կանոնների խախտման արձանագրություններ ունեն.

«Այո, իրականությունն այդպիսին է, մենք աշխատում ենք եւ եթե նույնիսկ թերանում ենք, պատճառը նաեւ ռեսուրսների պակասն է»:

 

Կառավարության 2018-ի վերջին նիստն ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութում

 

Կարդացեք նաև՝

5 մլրդ 705 մլն դրամ՝ նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելուն

Կարդացեք նաև՝

Նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее