Այսօր «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝
Հարցին, թե արդյո՞ք արդյունավետ է ներկա պայմաններում իշխանությունից հրաժարական պահանջելը, ըստ «Անալիտիկ» կենտրոնի՝Սաֆարյանը մասնավորապես պատասխանել է
«Ցանկացած ժողովրդավարական քաղաքական համակարգում օրինաչափ է , որ իշխանությունները փոխվեն ոչ միայն ընտրությունների միջոցով, այլև վաղաժամ` հրաժարականների միջոցով, և դրանում սարսափելի ոչինչ չկա, ավելին` հրաժարականների մեխանիզմը չափազանց կարևոր ինստիտուտ է համարվում, հատկապես զարգացած արևմտյան հասարակություններում»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը, ապա հավելել.
«Սահմռկեցուցիչ է այն, որ Հայաստանում որևէ պաշտոնյա հրաժարական չի տալիս: Հայաստանում իհարկե եղել են հրաժարականների դեպքեր, բայց դրանք այլ մոտիվացիաներ են ունեցել: Նրանք հրաժարական են տվել ոչ թե որովհետև լավ չեն կառավարել, այլ չեն ընդունել այսպես ասած «իշխանության կրոնը»: Ցուցաբերել է վարքագիծ, որ բուրգի գագաթին նստած ղեկավարին դուր չի եկել»:
Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է նաև ընտրակեղծիքներին, մարդահամարի կեղծված տվյալներին՝ նշելով՝ որ ամբողջ աշխարհը, բացի Հայաստանի իշխանություններից չի հավատում, որ Հայաստանում 3մլն-ից ավել մարդ է ապրում, և կա 2 մլն. ընտրող: Նման դեպքերում, անգամ, եթե երկրի նախագահն անմիջականորեն կապ չունի այս որոշումների հետ, պետք է հրաժարական տա:
Խոսելով Սուրեն Խաչատրյանի հրաժարականի մասին, բանախոսն ասել է.
«Ամբողջ իշխանական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն արժանի հակահարված է տվել, նրան ուղղակի ասել են, որ գնա մի քիչ հանգստացի, Սուրեն ջան, լրագրողները շատ են գրում, գնա հանգստացի: Եթե հրաժարական տալու մոտիվացիան իշխանության պահանջը չլինի, այլ հասարակական ճնշումը, ապա կձևավորվի քաղաքական բարենպաստ միջավայր: