▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական:

Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու:

Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով»:

Դիտեք նաև՝

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее