«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ համաներման ակտի ընդունման հիմքով` քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը` դադարեցվել:
Սուրենյանցը դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում, դատարանն էլ հաշվի է առնել այդ հանգամանքը և այն, որ Ս. Սուրենյանցն ունի մինչև երեք տարեկան երեխա:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերով խարդախություն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում