Կառավարության նիստի առաջիկա օրակարգում ընդգրկված չէ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի հարցը: Նա աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել, եւ կառավարությունը չի կարող քննարկել դիմումը: Henaran.am-ն է գրում, վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրը:
Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը կառավարությունում եւս լուրջ չի ընդունվում եւ փաստացի Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ մարզպետ:
Աղբյուրի պարզաբանմամբ, կառավարությունը կարող է պաշտոնանկ անել Սուրեն Խաչատրյանին, բայց քանի որ հարցը իրավական ոլորոտում է, առայժմ չեն ուզում սեփական նախաձեռնությամբ հանդես գալ:
Որոշ տեղեկություններով, հինգշաբթի կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սուրեն Խաչատրյանի ճակատագիրը քննարկվելու է: