▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրենյանը՝ սպասվող հզոր ցիկլոնի ու ապրիլի կանխատեսումների մասին

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ այս տարվա մարտն աչքի է ընկնում բավականին մեծ փոփոխություններով՝ ականատես ենք լինում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների ու անկումների:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում. մինչև մարտի 27-ը ներառյալ՝ չունենք եղանակի պարզեցում: «Այսօր երեկոյան սպասվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք, որը կգործի մինչև ամսի 25-ը ներառյալ: Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ»,- ասաց նա:

Սուրենյանը ներկայացրեց նաև ապրիլի կանխատեսումը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее