Aravot.am-ի տեսանյութում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատմում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է եւ երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, եւ Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում եւ հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել:
Տեսանյութը` ստորև, իսկ հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Aravot.am-ում: