▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը վերադառնու՞ մ է

Ըստ ասեկոսեների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կնշանակվի իր պաշտոնում։ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Ա․ Արսենյանին օգնելու և վստահություն շահելու աշխատանքները անօգուտ եղան, քանի որ Ս․ Խաչատրյանը ամբողջ Սյունիքից կարողացավ հավաքեց ընդամենը մոտ 2500 ձայն /նաև զինվորականներ/։ Այդ ձայների 90% նա վաստակել է Գորիսի շրջանում, որն էլ մինչև օրս մնում է հավատարիմ իրեն։

Հիմա Սուրիկ խաչատրյանը հանդիպումներ է ունենում ՌԴ-ի ազդեցիկ մարդկանց հետ։ Նա հանդիպել է Կալուգայի Սամվելին, որի միջոցով էլ կփորձի ազդել վարչապետի վրա։ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն այս պահին էլ հաստատում են, որ հնարավոր է նաև հանդիպում կազմակերպի Պուտինի հետ, որից էլ կստանա «դոբրո»։ Իհարկե, այս վերջինը մի քիչ չափազանցված է, բայց հնարավոր է, ինչպես հնարավոր եղավ արյունոտ ձեռքերով նորից նստել մարզպետի աթոռին։

Հիմա մարզում բոլորը խոսում են Սուրիկի վերադարձի մասին:Լ Խիստ ակտիվացել են Սուրիկ Խաչատրյանի «պաշտոնյաները», և սարսափի մեջ են այն բոլոր մարդիկ, ովքեր չեն ընտրել Ա․ Արսենյանին։ Գաղտնիք չէ, որ դեռևս շատ հիմնարկ-ձեռնարկություններ ղեկավարվում են Սուրիկ Խաչատրյանի կողմից։ Նույնիսկ անեկդոտ է հորինվել, որ Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանին բողոքել է, թե գործերը առաջ չեն գնում։ Սուրիկ Խաչատրյանն էլ պատասխանել է, որովհետև լավ չես գազ տալիս։ -Արա՛, արխային գազ տուր,- ասել է Սուրիկը,- ռույլը ձեռքիս ա։

Երբ մեր թղթակիցը խոսել է մի քանի գորիսեցիների հետ, նրանք էլ են հաստատել Ս․ Խաչատրյանի վերադարձը․ «Գալիս ա, խի՞ եք զարմանում, էն անգամ էլ էին ասում էլ չի գալու, բա ո՞նց եկավ», «Սաղ սուտ ա, մեր լավ ու վատը Սուրիկն ա, ոչ մի նոր մարզպետ էլ չի կարա իրա գլխից թռնի, չե՞ք տեսնում, Սուրիկի մարդկանց քեֆին ոչ մեկը չի կարողանում կպնի»,- ասում են գորիսեցիները։ Նշել են նաև, որ այս պահին էլ Սուրիկ Խաչատրյանը նշանակումներ է անում և աշխատանքից մարդիկ է ազատում, որն էլ խուճապի է մատնում մարդկանց ու սարսափի մեջ պահում։

Սյունիքի մարզում հիմա նախապատրաստվում են աղ ու հացով, զուռնա-դհոլով դիմավորելու Սուրիկ Խաչատրյանին։ Սպասենք դեպքերի զարգացմանը։

Հիշեցնենք, որ ակտիվացել է ոչ միայն Ս․ Խաչատրյանը, այլև նրան ընդդիմադիր մարդիկ։ Ա․ Բուդաղյանի գործը վերսկսվելու փորձեր են արվում, և ամենայն հավանականությամբ, դատական նոր ընթացքով կսկսվի դատավարությունը։

Ա.Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее