▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի վերադարձին նվիրված ստորագրահավաքը կե՞ղծ էր

Շաբաթներ առաջ լրատվամիջոցներով լուր էր տարածվել, թե Գորիսում Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը ստորագրահավաք է կազմակերպել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերադարձնելու նպատակով:

Aravot.am-ն է հիշեցնում այս մասին ու նշում, որ իր թղթակիցը  զրուցել է  Գորիսի հարակից գյուղերի ղեկավարների եւ Գորիսի մշակութային կենտրոնների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու լուրի հավաստիությունը: Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանը ստորագրահավաքի մասին լրատվամիջոցներից էր իմացել, բայց նշել է, որ  դեմ չէր լինի մասնակցել նման ստորագրահավաքի:

Սուրիկ Խաչատրյանի մասին հիացմունքով է խոսել  նաեւ Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը: Ստորագրահավաքից տեղյակ չէին Գորիսի Ակ. Բակունցի անվան թանգարանում,գուսան Աշոտի անվան մշակույթի տանը, Գորիսի արվեստի դպրոցում:

Մանրամասներն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее