▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուռնուխի 25-ամյա 2 բնակչի հանդեպ ոստիկանները քրեական գործ են հարուցել

Օրերս ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շուռնուխ գյուղի վարչական շրջանի «Կատարի» տարածքում ապօրինի ծառահատումներ են եղել։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Շուռնուխ գյուղի 25 տարեկան երկու բնակիչներ, առանց համապատասխան թույլտվության, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի ծառեր և դրանք բարձել «Զիլ» մակնիշի, առանց համարանիշի մեքենան։
Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կասկածվողները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։

Հանգամանքները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее