▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով լոգարաններում, զուգարաններում էլ տեսախցիկներ կտեղադրեն…

Մի քանի տարի առաջ Փարիզում ոստիկանապետին հարցրեցի, թե քանի տեսախցիկ կա տեղադրված՝ ասաց 400, և ավելացրեց, որ դրա նպատակը հասարակական կարգի պահպանությունն է, հանցագործությունների կանխարգելումը և այդ տեսախցիկները տեղադրում է քաղաքապետարանը: Բնականաբար ոչ մի խոսք երթևեկության կազմակերպման և դրա հետ կապված տուգանքների մասին: Լավ, ընդունում եմ, եթե պատահարներ քիչ լինեն, մարդիկ զգույշ լինեն, մի կյանք էլ խնայվի, վթարներ չլինեն, սա շատ լավ է թող տեղադրվի, արդյունք կա…Բայց ուր մտնում ես տեսախցիկ է՝ խանութ, հյուրանոց, պատկերասրահ, թանգարան, դղյակ, ռեստորան, նաև լիքը շրջիկ նկարահանող տեսախցիկներ…
Ողղակի մեր ազգը սիրում է ամեն ինչ չափազանցության հասցնի ու շահի վերածի…Սրանք քիչ էր, հիմա էլ այս կարմրագիծ, ասվալտավճարային տեսխցիկների տեղադրումը…
Մնում է ննջարաններում, լողարաններում, զուգարաններում էլ տեսախցիկ դնեք պրծնենք:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее