▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական»․ ՆԳՆ

Հայաստանում շուտով վարորդական իրավունքի առկայությունը վարորդի մոտ պարտադիր չի լինի։ Այս մասին տեսանյութ և հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։

Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։

Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее