▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով վերսկսվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցով բանակցությունները

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ շուտով կարող են վերսկսվել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցով բանակցությունները:

«Հնարավոր է, որ մոտ օրերս սկսվի բանակցային ինտենսիվ փուլը»,- հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում ասել է Հասանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее