▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուզորդները Սևանից հանված մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել

Սուզորդները Սևանի հատակից հավաքած մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել։ Այդ մասին ասվում է Diving in Armenia-ի ֆեյսբուքյան էջում։

«Ուղղակի մոռացանք վրաները նշենք, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»,-ասվում է գրառման մեջ։

Հին անվադողերն ուղարկվում են սահման որպես հավելյալ պաշտպանության միջոց հենակետերում օգտագործելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее