«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որի որոշ շերտեր բարոյապես ազատ չեն և դա վկայում է նաև այն իրողության մասին, որ մենք, ըստ էության, խորհրդային տարիների իրականությունը` սովետականություն դեռ չենք հաղթահարել և դա նստած է մեր գիտակցության մեջ, փոքրիկ «ստալինները» մեր մեջ են... Մեր հասարակությունը երբեմն մինչև օրս դատում է սովետական տարիներին ձևավորված ու մինչև օրս գործածվող ստադարտմներով , կլիշեներով, տրաֆարետներով, ստերեոտիպերով, իսկ ժամանակները փոխվել են, մենք հետ ենք մնացել ժամանակներից և վաղուց ժամանակն է այդ ամենը վերանայելու: Ինչպես հայտնի է տգիտությունը լինում է մարտնչող` ի տարբերություն գիտության, կարծում են, որ իրենք խոսում են ինչ-որ վերին բացարձակ ճշմարտությունների մասին և դրանով հանդերձ ներկայանում են որպես այլատյացության, անհանդուրժողականության, սովետական այդ ամբողջ զզվելի կոմպլեքսի կրողներ, որը վաղուց պետք է թոթափել»:
Asekose.am-ի CV հաղորդումը ներկայացնում է Զավեն Բոյաջյանի հետ զրույցի Երկրորդ Մասը/ Առաջին Մասը դիտեք այստեղ/:
Հեղինակ և վարող` Նարեկ Բախտամյան
Asekose.am-ի CV հաղորդումը դիտեք նաև Լայմ TV-ի եթերում` ուրբաթ-17:55, իսկ կրկնությունները` շաբաթ- 11:15 և երկուշաբթի` 21:45:
Թարգմանչաց վարպետ, մեծ կինոգետ, ինտելեկտուալ անձնավորություն ու շատ հետաքրքիր զրուցակից Զավեն Բոյաջյան. մարդ, ով ունի յուրահատուկ կյանքի ուղի,մարդ, ով կերտել է սեփական կյանքի ճանապարհն` անձնական աշխատասիրության արդյունքում: