Սովորաբար հայրենիք կորցնելուց, հող վաճառելուց հետո ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն, մեկ էլ հաղթում են «Եվրատեսիլում»։
Այս մասին այսօր ֆեյսբուքյան լայվով ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպմանը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։
«Դա այդ նույն 223 միլիո՞նի մասին է խոսքը, հիշում եք 44-օրյա պատերազմից հետո որ պետք է փոխանցվեր, որի մասին բոլոր ՔՊ–ական երեսփոխանները ամեն տեղ դրա մասին էին խոսում. հիմա ի՞նչ կա, այդ գումարը գումարե՞նք իրար, դառնա՞ կես միլիարդ։ Մեր հայրենիքը չի վաճառվում որևէ գումարով»,- նշեց Մամիջանյանը։
Անդրադառնալով ժողովրդավարությանը՝ Մամիջանյանն ասաց. «Հարգարժան պաշտոնյաներին հիշեցնում եմ, որ քաղբանտարկյալներով ժողովրդավարություններ չեն լինում։ Մեր քաղբանտարկյալ ընկերներից որոշները մի քանի տարի, մյուսները կես տարի, մյուսները մի քանի ամիս անազատության մեջ են՝ բացառապես իրենց կարծիքն արտահայտելու և հայրենասեր լինելու համար։ Սովորաբար հայրենիք կորցնելուց, հող վաճառելուց հետո ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն, մեկ էլ հաղթում են «Եվրատեսիլում»»։
Անդրադառնալով մամուլում այն լուրին, թե 2008-ին ՄԱԿ ուղարկված քարտեզում ԼՂ-ն Ադրբեջան կազմում է, իսկ Տիգրանաշենը՝ անկլավ, Մամիջանյանն ասաց, որ Հայաստանը որևէ քարտեզ այդ ժամանակահատվածում ՄԱԿ-ին չի ուղարկել։
Դիտեք նաև՝