▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված երիտասարդը Պոլիտեխնիկի ուսանող չի եղել

Ի պատասխան այսօր որոշ զանգվածային լրատվական միջոցներում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում/բակում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին հրապարակումներին` ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.

«ՀՊՃՀ Ռեկտորատը պաշտոնապես հայտնում է, որ հոդվածում ներկայացված ցավալի միջադեպը տեղի չի ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում, այլ հանդիպակաց մայթին, որը չի համարվում Ճարտարագիտական համալսարանի տարածք:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սպանված երիտասարդը ճարտարագիտական համալսարանի ուսանող չէ և որևէ առնչություն չունի բուհի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее