▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված փոխոստիկանապետի հոր ձեռքի տակ սենսացիոն տեսաձայնագրություն է հայտնվել

shamshyan.com-ը գրում է, որ 5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել, որտեղ սենսացիոն փաստեր է ներկայացրել որդու սպանության գործով:

Մասնավորապես խոսքը մինչեւ այսօր անհայտ տեսաերիզի մասին է:

Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը shamshyan.com-ի թղթակցի հետ խոսելով տեսաերիզի բովանդակության մասին՝ մանրամասնել է. «Այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»: Այդտեղ բավականին լուրջ բաներ կան, բայց կսպասեմ իրավապահների արձագանքին»:

Պետրոս Մհերյանը նաեւ չի բացառել, որ այդ տեսաձայնագրությունը եւս կհրապարակի: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее