▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառազինություն ձեռք բերելու համար նախատեսված 200 մլն դոլարի վարկը Ռուսաստանի կողմից չի տրամադրվի

«Ցանկացած ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթ այլ երկրի տրամադրելն ուղղակի դավաճանություն է: Այս համաձայանգրով նման հնարավորություն է ընձեռնվում Ռուսաստանին: Մեր պաշտապությունը կախված չպետք է լինի այլ պետությունների ցանկություններից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՕՊ համաձայնագրի մասին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով.

«Վերջին տարիների փաստաթղթերը, կարելի է ասել՝ պարտադրվել են ՌԴ-ի կողմից: Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանն անընդհատ ցանկանում է հայտնել, որ ինքն այս տարածքում տեր ու տիրական է և երբևէ չի հեռանալու»:

Փոստանջյանը համոզված է՝ սպառազինություն ձեռք բերելու համար նախատեսված 200 մլն դոլարի վարկը Ռուսաստանի կողմից չի տրամադրվելու.

«Համոզված եմ, որ սպառազինությունը չի տրամադրվի: Այսօր շատ սխալ է, որ մեր սահմանին ռուսական զորքեր են կանգնած: Մենք ինքներս պետք է իրականացնենք ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացները»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ մեր երկրին 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ է տրմադարվում ռուսական զենք գնելու համար: Վարկային համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր և հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее