▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառնալիքը բարձր է նաև Թուրքիայում և Ռուսաստանում.Արաբագետները՝ ահաբեկչության մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել երեքշաբթի Բրյուսելում գրանցված ահաբեկչությունների պատասխանատվությունը։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ի տարբերություն եվրոպական այլ քաղաքների, Բրյուսելում ավելի մեծ էր նման գործողություն իրականացնելու հնարավորությունը, քանի որ այնտեղ արաբամուսուլմանական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ կան.

«ԻՊ-ի կողմից Բրյուսելի ընտրությունը կարևոր էր հատկապես քարոզչական և հոգեբանական տեսանկյունից: Այն հանդիսանում է ինչպես ԵՄ-ի մայրաքաղաքը, այնպես էլ ՆԱՏՕ-ի կետրոնակայանը: Այստեղ ահաբեկչական հարձակումներ իրականացնելով ծայրահեղական կառույցն ուղղակիորեն պատասխանում է Սիրիայի և Իրաքի տարածքներում իր դեմ պայքար մղող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիային: Երկրորդական է, բայց կարևոր.Բելգիայում հատուկ ծառայությունը երկու օր առաջ կարողացել էին վնասազերծել ու ձերբակալել Ֆրանսիայի ահաբեկչության հեղինակներից մեկին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետը:

Արաբագետը նկատում է՝ ահաբեկչական սպառնալիքը ժամանակակից աշխարհում հասել է աննախադեպ բարձր մակարդակի. դրա հիմնական պատճառը՝ մերձավորարևելյան արդի գործընթացներով և հատկապես «Իսլամական պետության» գործոնով պայմանավորված ծայրահեղական գաղափարների լայն տարածումն ու դրանց առարկայացման եղանակներն են ամբողջ աշխարհում:

«Թիրախում դարձյալ եվրոպական պետություններն են: Ահաբեկչական սպառնալիքը բարձր է նաև Թուրքիայում և Ռուսաստանում»,-հավելեց Արմեն Պետրոսյանը:

Շարունակելով վերջինին՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց.

«Ամեն ինչ արված էր, որ Բրյուսելում զոհեր շատ լինեն, սակայն լավ կազմակերպված չէր: Պետք է ապրել՝ գիտակցելով, որ վտանգը մեր կողքին է: Անհրաժեշտ է զերծ մնալ մարդաշատ վայրերից»: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее