Ադրբեջանում դիվերսիա կազմակերպելուց բացի անցել են լայնամասշտաբ տեղեկատվական հարձակման: Այսօր հարևան երկրի ԶԼՄ-ներն անընդմեջ լարում են իրավիճակը` գրելով, որ հայկական զինված ուժերը վախի մթնոլորտում են, իսկ ադրբեջանական ուժերը բերվել են մարտական պատրաստվածության: Բացի դրանից Բաքվում սկսվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը սպանված ադրբեջանցիների վերհանման գործընթացը. զոհվել է կապիտան, մեկը փախել է զորամասից, մյուսը՝ ինքնասպանություն գործել: Ամենայն հավանականությամբ այդ մարդիկ սպանվել են նույն օրը հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում: Այնուամենայնիվ դիվերսիան ու տեղեկատվական հիստերիան առաջին հերթին կապված են առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետ: Բաքվում մինչև հիմա համոզված են, որ այս կերպ կարելի է լրջորեն ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այնպես որ սպասենք տեղեկատվական նոր հարձակման:
Սպասենք տեղեկատվական նոր հարձակման
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet