▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպերցյանը բացահայտել է, թե եվրոպական որ ակումբներ կարող էր տեղափոխվել

Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսական «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է իր հնարավոր տրանսֆերին՝ նշելով այն եվրոպական ակումբները, որոնց շարքերը համալրելու իրական հնարավորություն է ունեցել։

Corner Football Armenia YouTube-յան ալիքին տված հարցազրույցում 25-ամյա ֆուտբոլիստը, պատասխանելով եվրոպական ակումբներ տեղափոխվելու հավանականության մասին հարցին, մասնավորապես ասել է.

«Իրական առաջարկներ եղել են Ամստերդամի «Այաքսից», ֆրանսիական «Լանսից» և անգլիական «Սաութհեմփթոնից»։ Սակայն չեմ կարող ասել, թե տեղափոխությանը մեկ քայլ էր մնացել. այնտեղ ամեն ինչ պետք է ճիշտ դասավորվեր։ Հավանաբար, ամենաիրատեսական տարբերակն «Այաքսն» էր»։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է ընդհանուր առմամբ 32 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի գնահատականներով՝ Սպերցյանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 25 միլիոն եվրո։

info@asekose.am/095519696
Սպորտ далее