▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ քաղաքի Յանուկովիչի անվան հրապարակը «վերանվանել» են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ. Փոքր Մայդան».«ՀԺ»

«Ի պաշտպանություն Կիևի Մայդանում կյանքի գնով պայքարող ուկրաինացիների, երեկ յուրօրինակ ակցիա է տեղի ունեցել Սպիտակ քաղաքում։ ՀՀ մի խումբ քաղաքացիներ «փոխել» են Սպիտակի՝ Յանուկովիչի անվան հրապարակի անունը:

 

Ըստ «araratnews.am»-ի Հայաստանի քաղաքացիներ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը և Մարիամ Մարգարյանը «Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակ» եռակողմ ցուցանակի վրա փակցրել են պաստառներ հայերեն և ուկրաիներեն հետևյալ գրառմամբ. «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ. Փոքր Մայդան»։ 
Հայազգի Սերգեյ Նիգոյանը Մայդանի առաջին զոհն էր։ Նա զոհվել է հրազենային գնդակից այս տարվա հունվարի 22-ին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее