Sportfakt.ruինտերնետային կայքն անդրադարձել է «Լեսթերի» դեմ սուպերգավաթային մրցավեճում (2:1) «Մանչեսթեր Յունայթեդի» հիմանական կազմումՀենրիխ Մխիթարյանիբացակայությանը:
-Երբ գրեթե ամենագլխավոր ձեռքբերումը թիմի առաջին պաշտոնական խաղում մնում է պահեստայինների նստարանին, հարցեր չեն կարող չառաջանալ:
Երբ մարզիչը նրան 93-րդ րոպեին է խաղադաշտ դուրս բերում և այն էլ մի քանի վայրկյանով, ավելի շատ հարցեր են առաջանում: Մոուրինյոյի գլխի մեջ չենք մտնի, բայց ամենայն հավանականությամբ, «հաղորդագրությունը», որը պորտուգալացին ուղարկում է հայ ֆուտբոլիստին, հնչում է մոտավորապես այսպես. «Չմտածես, թե դու արդեն ամեն ինչի հասել ես: Դու դեռ ճանապարհի սկզբում ես»:
Եվ որքան էլ դա դժվար լինի գիտակցել Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և ասիստենտին, դրա հետ պետք է համակերպվել:
Մխիթարյանը 2 հիմնական մրցակից ունի թիմում: Դրանցից մեկը Ջեսսի Լինգարդն է, ով 64 րոպե անցկացրեց խաղադաշտում և հիանալի գոլ խփեց, բայց փոխարինվեց վնասվածքի պատճառով:
Մյուսը Ուեյն Ռունին է, ով հետ քաշված հարձակվողի դիրքում հերթական անփառունակ հանդիպումն անցկացրեց: Նա «Մանչեսթերի» գրոհների հիմնական արգելակողն էր,- գրում է կայքը: