▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանք որոշել են խեղդել հեղափոխական երկիրը խավարի ու աղբի մեջ...

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Երեւանի եւ Հայաստանի տարբեր անկյուններում ապրող մտերիմներս փաստում են հեղափոխությունից հետո սկսված համատարած հովհարային հոսանքազրկումների մասին: Ռուսական էլցանցերի կողմից այսպիսի զանգվածային սաբոտաժի արձագանք պետական մակարդակով լինելու՞ է թե՞ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ներքին տեղեկություն ունեմ, որ բարձրավոլտ ցանցերում նման հաճախականությամբ, այն էլ Երեւանում, վթարներ չկան: Այսինքն անջատումները կամայական են եւ դրանց պատասխանատվությունը Ռուսաստանին պատկանող «Հայկական ՀԷՑ-եր» ՓԲԸ-ի վրա է: Այնպես որ եթե համապատասխան իրավապահ մարմինները ուսումնասիրեն խնդիրը՝ կարճ ժամկետում կբացահայտեն պատասխանատուներին:
Հա, սերժածառա Սանիտեկ-ին էլ չմոռանաք: Սրանք որոշել են խեղդել հեղափոխական երկիրը խավարի ու աղբի մեջ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее