ՀԱԿ-ն ակնհայտորեն սպառել է իրեն. ղեկավարից շարքայիններ ասելիք եւ անելիք են փնտրում եւ չեն գտնում, ընկղմվելով մեկ ինքնախաբկանքի, մեկ շանտաժի, մեկ էլ մառազմի մեջ, որ արտահայտվում է թե՛ ցայտնոտով, թե՛ կուսակցության անունից տարատեսակ հայտարարություններով ու մեկնաբանություններով:
Զավեշտալին տիկին Զոյա Թադևոսյանի հերթական անհաջող մտավարժանքն էր, որ միանշանակ վկայում է ոչ միայն ժամանակի, տեղի ու իրենց դերի պատկերացումներն են անդառնալիորեն աղավաղվել, այլև՝ բառապաշարը: Որ ՀԱԿ-ը կորցնում է հենման մեկը, նաև իրենք են գիտակցում, բայց ո՞վ է մեղավորը: Որքան էլ բոլորս ըմբռնումով վերաբերվենք այդ ամենին, հարկադրված եմ հիշեցնել, որ չափի զգացողությունը կորցնելն առաջին հերթին խուճապի, հետո արդեն իրավիճակի հետ համակերպվելու նշան է: ՀԱԿ կոչվողի ներսում ակնհայտորեն ուժերը սպառվել են, ասելիք եւ անելիք են փնտրում եւ չեն գտնում, ընկղմվելով ժեկի պետի մակարդակից էլ ցածր մեկնաբանությունների մեջ, բառապաշարը անդառնալիորեն աղավաղվում է: Հասկանալի է այս ցայտնոտը՝ իրենց առաջնորդի հարցազրույցներից իրենք էլ ոչինչ չեն հասկանում, եւ ընկնում են հոգեխանգարմունքի մեջ:
Եթե բարկանում եք, ուրեմն ճիշտ չեք, եթե ճիշտ չեք, որոնեք ձեր սխալների պատճառները: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, տիկին Թադևոսյան, համակերպվեք, որ գնացքը գնում է, ու դուք նորից ուշացել եք: Ցավում եմ, որ Ձեզ նման փորձառու տիկինը շրիշակի մակարդակը չի տարբերում քիվի մակարդակից, ուր մնաց մտածի գմբեթի մասին:
Շրիշակից՝ քիվ, հեռու է ձեր ճամփան. Մարգարիտ Եսայանը` ՀԱԿ-ին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet