▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին փող է տալիս իրեն վիրավորողին»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ քաղաքացին չպետք է աշխատավարձ տա իրեն վիրավորող ռասիստին։
Ռասիստը վիրավորել է Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսին, այսինքն, էնքան մարդու, ովքեր իրեն չեն ընտրել։
Վիրավորել է նրանց՝ կոչելով կաշառված։
Բայց ռասիստը նաև շարունակում է այդ մարդկանց հարկերով աշխատավարձ ստանալ։
Հետևաբար, Հայաստանի քաղաքացին պետք է վերանայի իր հարկային քաղաքականությունը, որ իր հարկերից Առաջին ալիքին ու մաֆիայի պարագլխին աշխատավարձ չտան։
Թե չէ ստացվում ա, մարդը փող ա տալիս իրան վիրավորողին։
Հուսով եմ՝ ստեղծվելիք Հանրային խորհրդարանում քաղաքացիներիս հարկերի հարցը կլինի օրակարգի առաջնահերություններից։
Եվ լուծումն է իշխանությունը ժողովրդին վերադարձնելը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее