▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստացվում է՝ երկրի վարչապետն իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում, իսկ դրանից տուժում են քաղաքացիները»

«Շատ վատ նախադեպ է ու շատ վատ ուղղությամբ ենք գնում. ստացվում է՝ երկրի վարչապետն իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում ու դրանից տուժում են քաղաքացիները, ովքեր ինչ-որ առումով բողոք, դժգոհություն ունեն ու փորձում են արտահայտել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալությանը:

Հիշեցնենք՝ ԱԺԲ-ն երեկ հայտնել էր, որ Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին` վերջինին ասել է, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման են ենթարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее