▲ Դեպի վեր

Вторник, 22.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Թարմացված․  Երևանում այսօր առավոտյան շտապօգնության մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Պատահարի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը՝ 1957 թ․ ծնված բժշկուհի Հասմիկ Ղազարյանը, մահացել է, իր էջում գրել է առողջապահության նախարարը։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее