▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվե՛ք. Գլենդեյլի նախկին քաղաքապետի կոչը Հայաստանի իշխանություններին

civilnet.am-ը գրում է. «Հայաստանի կառավարությանն իմ ուղերձը շատ մեղմ ձևով եմ ասելու՝ սթափվե՛ք». կայքին ասել է Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ ապրիլի 9-ին Լոս Անջելեսում ցույցի ժամանակ:

«Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում՝ մենք կռվում ենք 80-ական թվերի զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:

Կամ հպարտանում ենք, որ որսորդական  հրացանով իբր թե անօդաչու սարք ենք խփել: Լրջանալու ժամանակը շուտ է եկել: Այս պատերազմը և այն իրականությունը ռազմակաճակատում, որ իրենց բոլորին հայտնի է, և մեզ էլ է հայտնի, թող բոլորիս սթափեցնի և զարթուցիչի դեր խաղա»,- ասել է Սինանյանը:

Ապրիլի 9-ին Լոս Անջելեսի հայերը Ադրբեջանի հյուպատոսարանի առջև իրենց բողոքն էին արտահայտում Ադրբեջանի դեմ՝ Արցախի վրա հարձակման համար: Տեսանյութը՝ ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее