▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտի բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումով

«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինի միջանցքը փակելու դեռ առաջին օրերին արցախցիներից շատերն ահազանգում էին, թե բանկոմատներում փող չկա։ Առաջին տպավորությամբ՝ շարքային քաղաքացիներն էին կանխիկացրել իրենց միջոցները, ինչպես անում էին կորոնավիրուսի տարածման օրերին, երբ խուճապահար՝ մեծ գնումներ էին անում, սակայն ասում են, որ իրականում բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումով։

Հայաստանում սպասելիս են եղել վատթարագույն սցենարի, եւ ինչպես պատերազմի վերջին օրերին էին Շուշիի բանկերից եւ բանկոմատներից փողերը դուրս բերել, այնպես էլ արել են Ստեփանակերտում եւ մյուս քաղաքներում։ Փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ, բայց ո՛չ ֆինանսների նախարարությունից եւ ո՛չ էլ նույնիսկ ԱՀ նախագահի խոսնակը չպատասխանեցին մեր զանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее