▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտի հրռիթակոծությունից զոհվածները եղբայրներ են, ովքեր այցելել էին իրենց անկողնային հիվանդ տատին

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան:

Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:

Հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Թշնամական հրթիռն ամբողջությամբ ավերել է առանձնատունը: Եղբայրներն այցելել էին 80-ամյա տատին, որն անկողնային հիվանդ է եղել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ Վան Նովիկովի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее