▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր և վիրավորներ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր էջում գրել է, որ այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է ագրեսիվ հարձակման։

Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը արդեն մի քանի ժամ անընդմեջ հարվածում են մայրաքաղաք Ստեփանակերտին։

 «Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, կան նաև ավերածություններ։ Ստեփանակերտում այս ողջ պատերազմի ընթացքում թերևս ամենաագրեսիվ հարձակման օրն է», - գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее