▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում հանրային հանգստի վայրերի թիվը կավելանա

Շուտով Ստեփանակերտում հանրային հանգստի վայրերի թիվը կավելանա ևս մեկով: Երեկ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, մասնակցել են բարեգործական միջոցներով կառուցվելիք զբոսայգու հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նոր այգու հիմնադրումը պահանջված է համարել` կարևորելով նրա գեղագիտական ու պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար:

Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում` նշելով, որ դա կարևոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից: Արարողությանը մասնակցում էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր:

Վրեժ Հովսեփյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее