▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է. Ֆելիքս Ցոլակյան

Ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ (2007-2013) Ֆելիքս Ցոլակյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։

Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։

Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին եւ գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։

Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել:

Խիղճ եւ խաղաղություն բոլորիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее