▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրահավաք՝ ընդդեմ հակահայկական զեկույցների

Համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների դեմ: Change.org-­ում սկսված առցանց ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է հունվարի 26-­ին ԵԽԽՎ­-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք ունեն հակահայկական բովանդակություն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները: Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD):

Մասնակցելու համար պետք է այցելել այս հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее