▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստորագրել ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իմ պատասխանը՝ Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին։
Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք։ Նիկոլը։
Ո՞վ է հանձնել Գորիս-Կապան 21 կմ։ Նիկոլը։

Ո՞վ է Լաչինը հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է հայտարարել, որ Սև լճի 30 տոկոսի հանար հո պատերազմ չի՞ սկսի։ Նիկոլը։

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։Նիկոլը։

Ո՞վ էր խոստանում խաղաղություն, բայց բերում է պատերազմ։ Նիկոլը։

Ո՞վ էր ասում` ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա։ Նիկոլը։

Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից։ Նիկոլը։

Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմա-տեխնիկական օժանդակությունից։ Նիկոլը։

Ո՞վ է Արևմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլը։

Ո՞վ է լուռ հետևել Արցախի հայաթափմանը։ Նիկոլը։

Ասել ու կասեմ. Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաև Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ՝ Փաշինյանը։

Ստորագրել ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։

Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը, բայց ստացավ և պատերազմ և արժանապատվության կորուստ։

Նիկոլը գնաց այդ ճանապխրհով ու մեր գլխին բերել է և պատերազմի վտանգ, եւ արժանապատվության խայտառակ կորուստ»,- գրել է Շարմազանովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее