▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստորաքարշության է նման ՀՀ-ի պահվածքը Ադրբեջանի նկատմամբ բանակցային գործընթացում»

«Ստորաքարշության է նման ՀՀ-ի պահվածքը Ադրբեջանի նկատմամբ բանակցային գործընթացում». Տիգրան Աբրահամյան

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում զիջել հայաստանյան իշխանությունը շատ կարևոր է վերլուծել նրա խոսույթը:
Այս համատեքստում հատկանշական է, որ հանձնման ենթակա տարածքների կամ այլ բնույթի զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում և անցնում գրոհի:
Նախօրեին, բանակցություններում տեղի ունեցող վտանգավոր միտումների ֆոնին, իշխանությունը հանկարծ «հիշել» է, որ «միջանցքի» թեման բոլոր ժամանակներում էլ եղել է:
Այս թեմայի հետ կապված, բանտից բավականին հետաքրքիր անդրադարձ է արել Արմեն Աշոտյանը, ով բացի այն հանգամանքից, որ մանրամասն վերլուծել և հերքել է այդ կատարյալ հիմարությունը, այլ հստակ ցույց է տվել, թե ինչպես է փաշինյանական իշխանության ձախողումը բերել բանակցային օրակարգում «միջանցք» եզրույթի հայտնվելուն:
Որքան զիջումներն ու հնարավոր սահմանային սրացումներն առաջին պլան են գալիս, իշխանությունն այնքան ջղագրգիռ է դառնում` շտապում են նոր կեղծ թիրախներ հնարելու և պատասխանատվությունից փախուստի դիմելու հայտնի մեթոդին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее